Բավ է պառակտվել
04-02-2014 18:20

Լևոն Արոնյանը պատմական հաղթանակի հասավ

 Այսօր՝ փետրվարի 4-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող «Zurich Chess Challenge» գերմրցաշարի ամփոփիչ օրն է, որի եզրափակիչ ծրագրով՝ այս պահին ընթանում է արագ շախմատի մրցաշարը (հենց այս ձևաչափում կայացող ստուգատեսի ավարտից հետո, կպարզվի վերջնական հաղթողը):

Մեկնարկային տուրում, Լևոն Արոնյանն արդեն հաղթել է Վիշվանաթան Անանդին: Իսկ, ահա երկրորդ տուրում, հայ գրոսմայստերը, կարելի է ասել, պատմական հաղթանակի հասավ նաև իր ամենասկզբունքային մրցակցի՝ աշխարհի գործող չեմպիոն, ներկայումս գերմրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենի նկատմամբ: Այս հաղթանակը, որն ի դեպ առաջինն էր Արոնյանի համար՝ նորվեգացու հետ ընդհանուր դիմակայությունների պատմությունում 2009 թվականից ի վեր, լուրջ հայտ կարող է լինել՝ հայկական շախմատի առաջատարի Ցյուրիխի գերմրցաշարը հաղթելու առումով: Երկրորդ տուրում, մյուս խաղատախտակների առջև մրցում էին Կարուանա - Գելֆանդ, Նակամուրա - Անանդ զույգերը, որոնցից առաջինում ոչ-ոքի արդյունք է գրանցվել, իսկ երկրորդ պարտիան ավարտվել է հնդիկ գրոսմայստերի պարտությամբ: