Բավ է պառակտվել
06-04-2014 16:04

Արոնյանը հաղթեց, թիմին դարձնելով չեմպիոն

Այսօր՝ ապրիլի 6-ին Գերմանիայում ընթանում են այդ երկրի ակումային առաջնության եզրափակիչ տուրի հանդիպումները։ Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանով և Սերգեյ Մովսիսյանով համալրված «Բադեն-Բադեն» ակումբն արդեն հռչակվել է Գերմանիայի չեմպիոն, քանի որ անցկացրած բոլոր 14 մրցախաղերում 28 հնարավորից վաստակել է 28 միավոր եւ եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է դարձել մրցակից թիմերի համար: Արոնյանն այսօր սև խաղաքարերով էր հանդես գալիս, իսկ նրա մրցակիցը Ֆելիքս Գրաֆն էր։ Նրանց դիմակայությունում անակնկալ չեղավ և հաղթանակեց հայ անվանի գրոսմայստերը, ով այս տարի առաջին անգամն էր խաղում «Բադեն-Բադենի» կազմում և միանգամից դարձել է այդ ակումբի առաջատարը։ Հիշեցնենք, որ մախավերջին տուրում Արոնյանը պարտության մատնեց Խանտի-Մանսիյսկի հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին, որը հանդես է գալիս «Էպինգեն» ակումբի կազմում: