Բավ է պառակտվել
27-09-2017 16:53

Լևոն Արոնյանը նվաճեց շախմատի Աշխարհի գավաթը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց շախմատի Աշխարհի գավաթը:
Այսօր թայ բրեյքում Արոնյանը 2:0 հաշվով պարտության մատնեց չինացի Դին Լիժենին:
Մինչ այդ կլասիկ շախմատի չորս պարտիաները ավարտվել էին 2:2 հաշվով՝ ոչ ոքի:
Շախմատի Աշխարհի Գավաթն անցնում է Թբիլիսիում սեպտեմբերի 2-ից 28-ը: Մրցաշարի մեկնարկին մասնակցել է 128 շախմատիստ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 միլիոն դոլար, որից հաղթողին կհասնի 96 հազ. դոլար:
Արոնյանը նաև ապահովել է 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր։
Հայ գրոսմայստերը շախմատիԱշխարհի գավաթակիր էր դարձել նաև 2005թվականին: