Բավ է պառակտվել
21-06-2016 15:11

Լևոն Արոնյանն ավարտել է Grand Chess Tour-ի լյովենյան փուլը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել նախօրեին բելգիական Լյովենում տեղի ունեցած Grand Chess Tour շախմատային մրցաշարի երկրորդ փուլի տասը մասնակիցների թվում։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել նորվեգացի Մագնուս Կարլսենը, երկրորդ տեղն է զբաղեցրել ամերիկացի Ուեսլի Սոն, իսկ Արոնյանը փակում է առաջին եռյակը: Մրցաշարային աղյուսակի մյուս տեղերը բաշխվել են հետևյալ կերպ` Վիշվանթան Անանդ (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե Լագրավ (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վեսելին Տոպալով (Բուլղարիա):

Այսպիսով, Grand Chess Tour-ի Փարիզի (հունիսի 9-12-ը) և Լյովենի (հունիսի 17-20-ը) մրցաշարերի ընդհանուր հաշվարկից հետո առաջատարն է Մագնուս Կարլսենը, նրան հետևում են Նակամուրան և Սոն, ապա` Արոնյանը, Վաշիե Լագրավը, Կարուանան, Կրամնիկը, Գիրին, Անանդը և Տոպալովը:

Յուրաքանչյուր փուլում տասը մասնակիցներ խաղում են ռափիդ մեկ շրջանով և բլից՝ երկու շրջանով։