Բավ է պառակտվել
15-08-2016 11:05

Արոնյանը 2-րդ տեղն է գրավել Sinquefield-cup-ում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենտ Լուիս քաղաքում Սինգֆիլդի գավաթի (Sinquefield-cup) վերջին տուրում ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ՝ մրցաշարի արդյունքներով կիսելով 2-5 տեղերը Տոպալովի, Կարուանայի, Անանդի հետ, իսկ լրացուցիչ ցուցանիշներով (անձնական վարկանիշ) գրավել է երկրորդ տեղը:

Սուպերմրցաշարը հաղթել է ամերիկացի Ուլսի Սոն: 6-րդ տեղն է գրավել Նակամուրան, Վաշյե-Լագրավը՝ 7-րդ, Դինգը՝ 8-րդ, Սվիդլերը՝ 9-րդ, Գիրին՝ 10-րդ:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: