Բավ է պառակտվել
07-12-2015 12:35

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Մայքլ Ադամսն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և 34-րդ քայլին ընդունեց ոչ-ոքիի առաջարկը: Սա հայ շախմատիստի արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին է:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում 2-ական միավորով առաջատարները Մաքսիմ Լագրավը և Անիշ Գիրին են: Լևոն Արոնյանը 1,5 միավորով 7-րդ տեղում է: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին է: