Բավ է պառակտվել
25-08-2015 14:00

Sinquefield cup-ում Արոնյանը և Վաշյե Լագրավը ոչ-ոքի են խաղացել

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատային «Sinquefield cup» անվանումը կրող սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Նախօրեին տեղի է ունեցել երկրորդ տուրը: Առաջինն ավարտվել է Արոնյանի և Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշյե Լագրավի պարտիան, որը 32-րդ քայլին ավարտվել է խաղաղ արդյունքով:Արոնյանը և Վաշյե Լագրավը երկրորդ տուրից հետո ունեն 1.5-ական միավոր: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով մրցելու է Անիշ Գիրիի հետ: