Բավ է պառակտվել
10-12-2016 13:28

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը London Chess Classic մրցաշարի բացմանը հաղթանակ է տարել

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը London Chess Classic մրցաշարի բացմանը հաղթանակ է տարել անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ:
Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը հաղթանակ է տարել բուլղարացի Վեսելին Տոպալովի հանդեպ, իսկ ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան զիջել է իր հայրենակից Ուեսլի Սոին:


Ոչ ոքի է ավարտվել Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)- Անիշ Գիրի (Նիդերլանդներ), Ֆաբիո Կարուանա (ԱՄՆ)- Վիշի Անանադ (Հնդկաստան):


Երկրորդ տուրի պարտիաներն են՝ Կրամնիկ-Արոնյան, Սո-Ադամս, Անանդ-Վաշյե-Լագրավ,Գիրի- Նակամուրա, Տոպալով-Կարուանա:
London Chess Classic-ը, որը հանդիսանում է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը , ընթանում է դեկտեմբերի 9-ից 18-ը ՝ տասը շախմատիստների մասնակցությամբ: