Բավ է պառակտվել
17-06-2017 16:08

Լևոն Արոնյանը դարձավ Նորվեգիայում ընթացող սուպերմրցաշարի հաղթող

 

Ստավանգերում ավարտվել է շախմատի «Altibox Norway Chess» սուպերմրցաշարը: Հաղթող է ճանաչվել հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանը, ով ինը պարտիաներում հավաքել էր 6 միավոր:
Մրցաշարի ընթացքում նա պարտության է մատնել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին:
Իսրայելի գրոսմեյստեր Էմիլ Սուտովսկին իր Facebook-յան էջում այս խաղն անվանել էր « տարվա պարտիա» անվանակարգի գլխավոր հավակնորդ:
Խիկարու Նակամուրան և Վլադիմիր Կրամնիկը հավաքել են 5-ական միավոր և կիսել են երկրորդ-երրորդ տեղերը:
Մյուս մասնակիցները՝ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Անիշ Գիրին հավաքել են 4.5-ական միավոր, Մաքսիմ Վաշյե –Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կառլսենը՝ 4-ական, իսկ Սերգեյ Կարյակինը՝ 3.5 միավոր: