19-08-2017 12:38

Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթող

Հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթող արագ շախմատի մրցաշարում:
Կայծակնային մրցաշարի երկրորդ օրը Արոնյանը հաղթանակ տարավ Լի Կուանգ Լյեմի(Վիետնամ), Յան Նեպոմնյաշչիի(Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) և Լենյեր Դոմինգեսի (Կուբա) հանդեպ, ոչ ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի(Ռուսաստան), Վիշվանաթան Անանդի(Հնդկաստան), Գարի Կասպարովի(Ռուսաստան) հետ և պարտվեց Հիկարու Նակամուրային(ԱՄՆ):
Կայծակնային շախմատի երկու օրերի արդյունքներով հայ շախմատիստը 12.5 միավորներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Կարյակինին, ով հավաքել էր 13.5 միավոր:
Այդ նվաճումը Արոնյանին թույլ տվեց զբաղեցնել առաջին հորիզոնականը՝ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի վեջնական աղյուսակում:
Վերջնական աղյուսակն ունի հետևյալ տեսքը. Լևոն Արոնյան-24․5 միավոր,Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա՝ 21․5, Յան Նեպոմնյաշչի՝ 20, ԼենյերԴոմինգես՝ 16․5, Ֆաբիանո Կարուանա, Լի Կուանգ Լյեմ ՝ 16․5, Գարի Կասպարով՝ 16, Վիշվանաթան Անանդ՝ 14, Դավիթ Նավարա՝ 13:
Օգոստոսի 14-19-ին ընթացող մրցաշարին մասնակցել է 10 գրոսմեյստեր, ովքեր մեկ շրջան արագ շախմատ են խաղացել (25 րոպե + 10 վայրկյան քայլի համար) և երկու շրջան կայծակնային(5 րոպե + 3 վայրկյան քայլի համար): Արագ շախմատում հաղթանակի համար տրվել է 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1: Կայծակնայինում հաղթանակի համար տրվել է 1 միավոր, ոչ ոքիի համար՝ 0,5:
Մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազ դոլար: Հաղթողին կտրվի 37,5 հազ դոլար: