Բավ է պառակտվել
02-11-2016 15:12

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը 5-րդն է

Լևոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում պահպանել է 5-րդ տեղը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերի վարկանիշը 2795 է:

ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան: Լավագույն եռյակը եզրափակում է ֆրանսիացի Մաքսիմ-Վաշյե Լագրավը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Վլադիմիր Հակոբյանը 66-րդն է, Սերգեյ Մովսեսյանը՝ 74-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 81-րդը:

ՖԻԴԵ, նոյեմբերի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2853 վարկանիշ

2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2823

3. Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2811

4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2810

5. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2794

6. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2794

7. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2779

8. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2779

9. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2772

10. Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - 2768

66. Վլադիմիր Հակոբյան - 2675

74. Սերգեյ Մովսեսյան - 2672

81. Գաբրիել Սարգսյան - 2667