Բավ է պառակտվել
12-06-2017 13:59

Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

Ստավանգերում ընթացող «Norway Chess» գերմրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ քոի է խաղացել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Կրամնիկ – Նակամուրա, Կարյակին – Կարուանա, Կարլսեն – Գիրի, Անանդ – Սո պարտիաները նույնպես ոչ ոքին են ավարտվել, այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Մրցաշարային աղյուսակ. Նակամուրա` 3,5 միավոր՝ 2-3 տեղ: Արոնյան, Կրամնիկ` 3-ական՝ 4-7: Կարյակին, Կարուանա, Գիրի, Սո` 2,5-ական՝ 8-9: Կարլսեն, Վաշյե-Լագրավ` 2-ական՝ 10: Անանդ` 1,5 միավոր:
Հունիսի 12-ին, 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի գրոսմեյստեր Վլադիմիր Կրամնիկի հետ:
«Norway Chess Classic-2017»-ի հինգերորդ մրցաշարը մեկնարկել է հունիսի 5-ին և կընթանա մինչև հունիսի 17-ը: Աշխարհի 10 ուժեղագույն գրոսմեյստերները խաղում են շրջանակային համակարգով: