07-09-2016 07:05

Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

«Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին և կեզրափակվի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ավանդական դարձած մրցաշարին այս տարի մասնակցում են աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը: Բացի այդ, հուշամրցաշարին կմասնակցեն ևս 4 շախմատիստներ: