18-06-2016 11:22

Լևոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour-ի Լյովենի փուլին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour մրցաշարի Լյովենի փուլին, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Grand Chess Tour մրցաշարի Լյովենի փուլը մեկնարկել է նախօրեին, դրան մասնակցում են նաև Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն և Վեսելին Թոփալովը:

Մրցաշարն անցկացվում է արագ և կայծակնային շախմատի կանոններով:

Հունիսի 17-ին և 18-ին խաղարկվելու են արագ շախմատի պարտիաները, իսկ 19-ին և 20-ին կայծակնային պարտիաները: