Բավ է պառակտվել
01-10-2015 12:45

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 4 տեղով

ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբերի լավագույն շախմատիստների վարկանշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է 4 աստիճանով եւ այժմ 7-րդն է։ Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը վաստակել է լրացուցիչ 19 միավոր՝ վարկանիշը հասցնելով 2784-ի։ Թոփ-100-ում կան ևս 2 հայ շախմատիստներ. Գաբրիել Սարգսյանը (2679) զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը (2658) 88-րդն է: