Բավ է պառակտվել
19-12-2016 10:39

London Chess գերմրցաշարի արդյունքներով Լևոն Արոնյանը կիսում է 7-9-րդ տեղերը

  

Լոնդոնում կայացած շախմատի Grand Chess Tour սերիայի գերմրցաշարի վերջին, իններորդ տուրում բուլղարացի Վեսելին Տոպալովից պարտություն կրելուց հետո, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտնվեց աութսայդերների ցանկում:
London Chess Classic 2016-ի եզրափակիչ տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Մրցաշարի արդյունքներով, վեց միավորով հաղթող ճանաչվեց ամերիկացի Ուեսլի Սոն, նրան հաջորդում է հայրենակից Ֆաբիո Կարուանան: Հնգական միավոր են հավաքել Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), և Հիկարու Նակոմուրան (ԱՄՆ), կես միավորով նրանց զիջում է հոլանդացի Անիշա Գիրին:
Արոնյանի, գերմանացի Մայքլ Ադամսի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ակտիվում գրանվցել է 4-ական միավոր:
London Chess Classic մրցաշարը, որը Grand Chess Tour-ի եզրափակիչն է, անց է կացվել դեկտեմբերի 9-ից 18-ը : Դրան մասնակցել են 10 շախմատիստ: Մրցաշարն անցել է շրջանային ձևով: