Բավ է պառակտվել
26-01-2018 11:01

Լևոն Արոնյանը հաղթանակ է գրանցելTradewise Chess Festival-ի 2-րդ տուրում

Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարում (276 մասնակից, 10 տուր) Լևոն Արոնյանը 2-րդ տուրում հաղթանակ է տարել Հնդկաստանի ներկայացուցիչ Շարմա Հեմանթի նկատմամբ։
Լիլիթ Մկրտչյանը ոչ–ոքի է խաղացել հունգարացի Գերգելի Անթալի հետ (Հունգարիա)։
Երկու տուրերից հետո Արոնյանն ու Մկրտչյանը հավաքել են 1,5-ական միավոր և զբաղեցնում են, համապատասխանաբար, 36-րդ և 137-րդ տեղերը, հայտնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այսօր, երրորդ տուրում Լևոնը խաղալու է Սառա Հոլթի (Գերմանիա) հետ, իսկ Լիլիթը հանդիպելու է Ֆաբիեն Լիբիժևսկու հետ (Ֆրանսիա)։