Բավ է պառակտվել
20-01-2017 16:48

Լևոն Արոնյանը հաղթել է ուկրաինացի Պավել Էլյանովին «Տատա Սթիլ» մրցաշարի 5–րդ տուրում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության է հասել Նիդեռլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ մրցաշարի 5-րդ տուրում։

Դրանից առաջ Արոնյանը մրցաշարում 4 պարտիա անընդմեջ ոչ ոքի է խաղացել:

5-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը ոչ ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ, հաշտություն է կնքվել նաև Վեյ Յի - Անիշ Գիրի պարտիայում, Բաշկարան Ադհիբանը հաղթել է Սերգեյ Կարյակինին, իսկ Ռադոսլավ Վոյտաշեկը՝ Լյուկ վան Վելիին:

5 տուրի արդյունքներով, Արոնյանը 3 միավորով 4-րդ տեղում է։ Մրցաշարի առաջատարը Ուելսի Սոն է, 2-3 տեղերը կիսում են Կառլսենն ու Էլյանովը:

Մրցաշարը բաղկացած է 13 տուրից։