Բավ է պառակտվել
12-12-2015 13:47

Լևոն Արոնյանը հաղթեց «London Chess Classic»-ի 7-րդ տուրում

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «London Chess Classic»-ում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 27-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն Ալեքսանդր Գրիշչուկն է: Այժմ հայ շախմատիստն ունի 4 միավոր: