Բավ է պառակտվել
13-12-2014 12:01

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին և դարձավ առաջատար

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի բլից (կայծակնային խաղ) մրցաշարի երրորդ տուրում սևերով պարտության մատնեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին: Պարտիան ավարտվեց 62-րդ քայլում: Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստն առաջին տուրում սևերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ երկրորդում սպիտակներով պարտության մատնել կուբացի Պերես Դոմինգես Լեյնիերին: Արոնյանը 3-րդ տուրից ունի 2.5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: