Բավ է պառակտվել
10-08-2017 12:37

«Sinquefield Cup» մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը«Sinquefield Cup» մրցաշարի 7-րդ տուրում հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային:
Յոթ տուրերից հետո հայ գրոսմայստերը հավաքել է 4,5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը ֆրասիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի և Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ:
Յոթ տուրերից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ պատկերը. Վաշյե-Լագրավ, Անանդ, Արոնյան՝ 4,5-ական միավոր,Կառլսեն՝ 4, Կարուանա և Կարյակին՝ 3,5-ական միավոր, Սվիդլեր՝ 3, Նեպոմնյաշիյ, Նակամուրա, Սո՝ 2,5-ական միավոր:
Գրան տուրի երրորդ փուլն ընթանում է դասական շախմատի մեկ շրջանով՝ 40 քայլի համար 100-ական րոպե ժամանակով, գումարած 60 րոպե մինչ պարտիայի ավարտը, սկսած առաջինից, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան ավելացմամբ:
«Sinquefield Cup» -ը ( մրցանակային ֆոնդը 300 հազ. դոլար) Grand Chess Tour-ի երրորդ փուլն է, այն ընթանում է Սենթ Լուիսում՝ հուլիսի 31-ից օգոստոսի 11-ն ընկած ժամանակահատվածում: 2017թ. մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ: