Բավ է պառակտվել
20-11-2017 12:01

Լևոն Արոնյանը՝ ՖԻԴԵ-2017-ի Գրան-պրիի եզրափակիչ փուլի առաջատար

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրիի հանդեպ տարած հաղթանակից հետո դարձել է Պալմա-դե-Մալյորկայում (Իսպանիա) անցնող ՖԻԴԵ-ի Գրան-պրիի եզրափակիչ փուլի առաջատարը, այս մասին հայտնում են ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Արոնյանը գեղեցիկ ու կայծակնային հաղթանակ է տարել սպիտակներով՝ արդեն 27-րդ քայլին հակառակորդին ստիպելով հանձնվել:
Այժմ Արոնյանն իր վաստակած 3 միավորի շնորհիվ կես միավորով առաջ է անցել, հետևում թողնելով Մաքսիմ Վաշյե-Լագրավին (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Պետեր Սվիդլերին (ՌԴ), Պենտալա Խարիկրիշնային (Հնդկաստան) և Դմիտրի Յակովենկոյին (ՌԴ):
Նոյեմբերի 20-ին կայանալիք հինգերորդ տուրում Արոնյանը կխաղա չինացի Դին Լիժենի հետ:
Սեպտեմբերի 27-ին հայ գրոսմայստերը նվաճեց շախմատի Աշխարհի գավաթը: Թայ բրեյքում Արոնյանը 2:0 հաշվով պարտության մատնեց չինացի Դին Լիժենին: Մինչ այդ չորս դասական պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի՝ 2:2 հաշվով:
Այդ հաղթանակի շնորհիվ Արոնյանը ապահովեց 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր։