Բավ է պառակտվել
19-03-2016 10:21

Հավակնորդների մրցաշար. Լեևոն Արոնյան և Սերգեյ Կարյակին

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 19-ին կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, որի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարն ու Կարյակինն ունեն 4-ական միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը հավաքել է 3.5 միավոր:

Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)