Բավ է պառակտվել
02-09-2015 11:21

Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու․ Լևոն Արոնյան

Սենթ Լուիսում ավարտված շախմատային սուպերմցաշարում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Լևոն Արոնյանը կիսվել է իր տպավորություններով և պատմել առաջիկա ծրագրերի մասին: Արոնյանը նշել է, որ սա այս տարվա իր լավագույն նվաճումն է և ժամանակն է ավելիի մասին մտածել: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Արոնյանը պատմել է, որ մեկ շաբաթից մեկնելու է Բաքու, իսկ այնտեղ անցկացվող աշխարհի Գավաթից հետո կմասնակցի Բեռլինում արագ շախմատի և բլիցի աշխարհի առաջնություններին: Խոսելով Բաքու մեկնելու մասին, Արոնյանն ասել է՝ հաշվի առնելով առկա կոնֆլիկտը՝ դժվար է երկու երկրների շախմատիսների համար էլ: Միևնույն ժամանակ, ըստ Արոնյանի, ստեղծագործ մասնագիտությունների ներկայացուցիչներն Ադրբեջան են մեկնում որպես խաղաղություն տարածող մարդիկ և ինքը պատրաստվում է հետևել նրանց օրինակին, ցույց տալ, որ հարգում է հարևան երկրին և իր խաղով հաճույք պատճառել տեղացի շախմատիստներին: