Բավ է պառակտվել
07-08-2015 14:11

Լեոնիդ Սլուցկին նշանակվել է Ռուսաստանի հավաքականը գլխավոր մարզիչ

Մոսկվայի ԲԿՄԱ-ն գլխավորող Լեոնիդ Սլուցկին նշանակվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը: 44-ամյա մասնագետի հետ կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտը: Մասնագետը կշարունակի զուգահեռաբար մարզել նաև ԲԿՄԱ-ն: «Առաջիկա 4 ամիսների ընթացքում կհամատեղեմ աշխատանքս: Հաշվի առնելով այն դժվարին իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանի հավաքականը, հրաժարվել առաջարկից` չէի կարող: Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել ազգային հավաքականը, բայց, միաժամանակ, պատասխանատվությունը մեծ է: Իհարկե, դժվար կլինի, սակայն կփորձեմ արդարացնել սպասելիքները: Շնորհակալ եմ ինձ վստահելու համար».- հայտարարել է Սլուցկին: