Բավ է պառակտվել
28-03-2015 09:37

Խորեն Հովհաննիսյանը պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Պարգեւատրման արարողությանը ներկա են եղել ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Գալուստ Սահակյանը, շնորհավորելով լեգենդար ֆուտբոլիստին, մաղթել է նրան երկարակեցություն, առողջություն, նորանոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ մարզական կյանքում: