Բավ է պառակտվել
09-07-2018 15:09

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին։

Այս մասին նա հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։ Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին», – գրել է ՀՀ վարչապետը Facebook–յան իր էջում։

Յուրի Ջորկաեֆը նախօրեին Երևանում մասնակցել է Լատինական Ամերիկայի և Եվրոպայի ֆուտբոլի լեգենդների հանդիպմանը։ Ընկերական հանդիպմանը մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ, մասնավորապես, Ռայան Գիգզը, Ռիվալդոն, Էռնան Կրեսպոն, Կրիստիան Կարամբյոն, Կաֆուն, Դիդան։ Հանդիպումը կազմակերպել էր ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց, «Փյունիկ» (նոր խաղաշրջանից` «Երևան») հայկական ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Ռուսաստանում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ։
Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։