19-02-2017 11:27

Քիք- Բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը «խլել է» Արտյոմ Պաշպորինի չեմպիոնական գոտին (Տեսանյութ)

  

Բժիշկ մականունով Ջորջիո Պետրոսյանը ճանաչվել է աշխարհի լավագույն քիք-բռնցքամարտիկ՝ անկախ քաշային կատեգորիաներից:
Ծնունդով Երևանից բռնցքամարտիկը, ով հանդես է գալիս Իտալիայի դրոշի ներքո, ռինգում իր գործողությունների հստակության և անթերիության համար ստացել է բժիշկ մականունը: Պետրոսյանն իր կարիերայի իննսուն մենամարտերի ընթացքում ընդամենը երկու պարտություն է կրել:
2013թ. Էնդի Ռիստիի կողմից նոկաուտի ենթարկվելուց և սենսացիոն պարտության մատնվելուց հետո, Պետրոսյանը միայն մեկ տարի անց՝ 2015թ. սկզբին վերադարձավ սպորտ, և ներկայումս, իրար հետևից հաղթել է մի քանի կարևոր մենամարտերում: Նրա վերջին հակառակորդները եղել են այնպիսի մարտիկներ, ինչպիսիք են՝ թուրք Էրկան Վարոլը, գերմանացի Էնրիկո Կելը, կանադական մարզիկ Ջոշ Ջոնսին, և Բրիտանիայի հզոր ներկայացուցիչ Ջորդան Վաթսոնը, որին Ջորջիոն հաղթել է տեխնիկական նոկաուտով:
Շպորա (կոշկախթան) մականունով Արտյոմ Պաշպորինեը նիժեգորոդյան թայական բռնցքամարտի դպրոցի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Նախքան W5 վարկածով աշխարհի չեմպիոն դառնալը, Արտյոմը կազմակերպության մրցաշարային ցանցում բավական դժվար ճանապարհ է անցել: Նրա փայլուն պատրաստվածության արդյունքը եղան վստահ հաղթանակներն այնպիսի մարտիկների հանդեպ, ինչպիսիք են Կոսմո «Good Boy» Ալեշանդրեն, Բրազիլիան, Քրիս «The African Warrior» Նգիմբին, և Կոնգոն, որոնք դասվում են աշխարհի ուժեղագույն ատլետների ցանկին: