Բավ է պառակտվել
04-06-2016 11:07

Կյանքից հեռացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին

ԱՄՆ-ում 74 տարեկանում կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։
Տեղեկությունը հաստատել է մարզիկի ընտանիքի ներկայացուցիչը:
Վերջին օրերը բռնցքամարտիկն անցկացրել է Ֆինիքս քաղաքի մոտակայքում գտնվող հիվանդանոցում, ուր հայտնվել էր շնչառական օրգանների խնդիրների բարդացման հետևանքով:
Հոգեհանգիստը կկայանա նրա հայրենի Լուիսվիլ քաղաքում` Կենտուկի նահանգում: