Բավ է պառակտվել
31-08-2015 10:03

Sinquefield cup-ում Արոնյանը հաղթել է Նակամուրային

ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում շարունակվում է Sinquefield cup անվանումը կրող շախմատային գերմրցաշարը: Տեղի է ունենում 7-րդ տուրը, որի շրջանակներում Լեւոն Արոնյանը առավելության է հասել Հիկարու Նակամուրայի նկատմամբ: 51-րդ քային սպիտակները անձնատուր են եղել:

Նակամուրա – Արոնյան՝ 0:1

Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակել է 5 միավոր եւ միանձնյա գլխավորուոմ է մրցաշարային աղյուսակը:Այս տուրում Ալեքսանդր Գրիշչուկին հաղթելու դեպքում 5 միավոր կվաստակի նաեւ Մագնուս Կարլսենը: