Բավ է պառակտվել
15-09-2015 09:24

Հայ շախմատիստների արդյունքներն Աշխարհի Գավաթի խաղարկությունում

Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել է 1/32 եզրափակիչը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին դասական պարտիայում սեւերով ոչ ոքի է խաղացել ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ։ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով միավորը կիսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Հրանտ Մելքումյանը սպիտակներով պարտվել է կուբացի Լենյեր Դոմինգեսին։ Երկրորդ դասական պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին։