Բավ է պառակտվել
12-09-2015 21:12

Աշխարհի Գավաթ. Արոնյանը վստահորեն առաջ է շարժվում

Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են շախմատի աշխարհի գավաթի 1/64 եզրափակչի երկրորդ պարտիաները։ Լեւոն Արոնյանը սեւերով պարտության է մատնել լյուքսեմբուրգցի Միքայել Վիդենկելերին։ Այսպիսով, Արոնյանը դուրս է եկել հաջորդ փուլ, որտեղ կմրցի Խիսմատուլին (Ռուսաստան) - Արեշչենկո (Ուկրաինա) զույգի հաղթողի հետ։ Երկրորդ շրջանի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 14-ից 16-ին։