Բավ է պառակտվել
14-11-2016 16:35

Քրիշտիանու Ռոնալդուն Nike–ից տարեկան 24 մլն դոլար է ստանալու մինչև կյանքի վերջ

Պորտուգալացի ֆուտբոլիստն ամերիկյան ընկերության հետ ցմահ պայմանագիր է ստորագրել:

Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի և սպորտային հագուստի և կոշիկի ամերիկյան Nike ընկերության միջև պայմանագրի մանրամասները: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Ռեալի» 31-ամյա հարձակվողը ցմահ պայմանագիր է ստորագրել Nike-ի հետ, համաձայն որի, նա կկարողանա մեկ միլիարդ դոլարից ավելի գումար վաստակել: Պորտուգալացին ամերիկյան ընկերությունից տարեկան ստանալու է 24 մլն դոլար:

Պորտուգալացին պատմության մեջ երրորդ մարզիկն է, ով Nike-ի հետ ցմահ պայմանագիր է ստորագրել: Առաջին աթլետը, ում հետ ընկերությունը նմանատիպ համաձայնագիր է ստորագրել, ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն էր: Ինչպես հաղորդում է պարբերականը, Nike-ը հույս ունի, որ Ռոնալդուն ավելի նշանակալի ապրանքանիշ կդառնա, քան Ջորդանը: 2015 թ.-ին մեկ այլ ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը ևս ցմահ պայամանագիր ստորագրեց ընկերության հետ:

Ռոնալդուն համագործակցում է ընկերության հետ 2003 թ.-ից: Նախորդ շաբաթ նա նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ, համաձայն որի, դարձել է պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Իսպանական ԶԼՄ-ների տվյալներով, պորտուգալացին ակումբում վաստակելու է տարեկան ավելի քան 50 մլն եվրո: