Բավ է պառակտվել
26-09-2016 09:37

Խաչ օդում՝ սեփական մարմնով

Գինեսի գրքի կրկնակի ռեդորդակիր, Գրիգորյանական խաչի հեղինակ-կատարող Արտակ Գրիգորյանը պատրաստվում է երրորդ անգամ ռեկորդակիր դառնալ՝ Գրիգորյանական խաչ ցուցադրելով օդապարիկից ու ուղղաթիռից կախված։

Գրիգորյանական խաչի կատարող-հեղինակ Արտակ Գրիգորյանը հայտնեց, որ պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել։ Այդ դեպքում նրա անունը երրորդ անգամ կգրվի Գինեսի գրքում։

«Ես պատրաստվում եմ Գրիգորյանական խաչ ցուցադրել օդապարիկից, հետո էլ ուղղաթիռից կախված։ Կբարձրանանք 1000-2000 մետր, այնուհետև ես օղակներով կիջնեմ ու կկատարեմ վարժությունը՝ առանց անվտանգության ապահովման»,- ասաց Արտակ Գրիգորյանը։

Այն, որ նա վարժությունները կատարում է առանց անվտանգության որևէ ապահովման, շատ դեպքերում պատճառ է դառնում, որպեսզի նրան թույլ չտան իրականացնել մտադրությունը։ Մտավախություն կա, որ առանց անվտանգությունն ապահովելու այդպիսի վարժություն կատարելը վտանգավոր է կյանքի համար։

Ռեկորդը սահմանելուց առաջ Վտանգի առկայությունը չի բացառում Արտակ Գրիգորյանը, սակայն պնդում է, որ ի վիճակի է սեփական կյանքը չվտանգելով ցուցադրել այդ խաչը։ «Անվտանգությունից ելնելով մեկնաբանեցին մերժումն այն բոլոր ատյաները, որոնք թույլ չտվեցին ինձ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղղաթիռից կախված ցուցադրել Գրիգորյանական խաչը՝ ի նշան զոհերի հիշատակի և ճանաչման պահանջի, սակայն ես պատրաստ էի դա անել»,- ափսոսանքով հիշում է Արտակ Գրիգորյանը։

Նա վստահեցրեց, որ կիրականացնի իր երազանքը և նոր ռեկորդ կսահմանի մարդկության պատմության մեջ։