Բավ է պառակտվել
24-06-2016 11:42

ՄՅ-ն պայմանավորվել է «Դորտմունդի» հետ Մխիթարյանի տեղափոխման մասին

«Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբը Դորտմունդի «Բորուսիայի» հետ համաձայնեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման հարցը:

ՄՅ-ն պատրաստ է կիսապաշտպանի համար վճարել 40 մլն եվրո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, ՄՅ-ն ավելացրել է Մխիթարյանի դիմաց առաջարկվող գումարը։ Ընդ որում` «Բորուսիայի» ղեկավարությունը փորձում էր Մխիթարյանին իր մոտ պահել։

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը ցանկություն էր հայտնել անցնել անգլիական պրեմիեր լիգա։ «Բորուսիայի» երկրպագուները մտահոգված էին մարզիկի մտադրությամբ։

Ըստ տվյալների` «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին առաջարկում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ։

Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի ամառը։ 2015/16 խաղաշրջանի ժամանակ Մխիթարյանը 31 խաղ է անցկացրել Գերմանիայի առաջնության ժամանակ` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Deutche Welle պարբերականի վարկածով դարձավ 2015-2016 խաղաշրջանի լավագույն խաղացողը գերմանական Բունդեսլիգայում։