Բավ է պառակտվել
19-08-2016 09:17

Ռիո-2016. Ուսեյն Բոլթը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց

100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում՝ դառնալով 8-ակի օլիմպիական չեմպիոն:

Ռիո-2016-ի երկրորդ ոսկին ջամայկացի արագավազորդը նվաճեց 200 մետր վազքում՝ գրանցելով 19,78 վայրկյան արդյունք: Նա 0,59 վայրկյանով զիջից իր իսկ կողմից սահմանված աշխարհի ռեկորդից:

Այս վազքատարածությունում արծաթե մեդալակիր դարձավ կանադացի Անդրե դը Գրասեն էր (20.02): Բրոնզե մեդալը նվաճել է ֆրանսիացի Կրիստոֆ Լեմատրը (20․12)։

Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոնը Ռիո-2016-ում ոսկե մեդալ է նվաճել 100 մետր վաքում: Դրանից հետո նա նշել էր, որ պետք է աշխարհի ռեկորդ սահմանի 200 մետրում, սակայն չստացվեց: 200 մետրի աշխարհի ռեկորդը ևս պատկանում է 29-ամյա Բոլթին և կազմում է 19,19 վայրկյան: Ռիո-2016-ում ջամայկացին ուժերը փորձելու է նաև 4x100 մետր փոխանցումավազքում,որի եզրափակիչը կկայանա օգոստոսի 20-ի վաղ առավոտյան: