13-06-2016 16:29

Ինչո՞վ են երկրպագուներն «աչքի ընկել» ԵԱ և ԱԳ խաղերին (լուսանկարներ)

Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների երկրպագուները Մարսելում կռվել են: Առիթ է հիշել վերջին աշխարհի գավաթի և Եվրոպայի առաջնությունների երկրպագուների միջև բախումների այլ ֆանտաստիկ պատմություններ:

Վարշավայի երթը

Ռուս երկրպագուները չորս տարի առաջ ներգրավվել են Եվրո-2012-ի խոշոր հակամարտությանը: Դա տեղի է ունեցել Վարշավայում Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների խաղից առաջ: Ռուսաստանցիները քայերթով (մոտ հինգ հազար մարդ) շարժվում էին դեպի ազգային մարզադաշտ: Բախումները սկսեցին, երբ լեհ երկրպագուները, փորձեցին կանգնեցնել ռուսներին: Ծեծկռտուք սկսվեց և ոստիկանությունը ստիպված էր ջրցան սարքեր օգտագործել, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

«Ջերմ» ընդունելություն է տաք Բրազիլիայում

Բրազիլիայում կայացած Աշխարհի գավաթը ևս առանց կոնֆլիկտի չանցավ, որում ներգրավված էին մրցաշարի տանտերերի երկրպագուները: Դա տեղի է ունեցել Բելու-Օրիզոնտի քաղաքում, որտեղ Արգենտինայի երկրպագուները եկել էին աջակցելու իրենց թիմին Իրանի հետ խաղում: Դա տեղի է ունեցել Բելու-Օրիզոնտի քաղաքում, որտեղ Արգենտինայի երկրպագուները եկել էին աջակցելու իրենց թիմին Իրանի հետ խաղում: «Ալբիսելեստեի» երկրպագուների խմբերից մեկի վրա հարձակվել էին տեղացի երկրպագուները: Զանգվածային ծեծկռտուք էր սկսվել, որի ընթացքում գործի են դրվել ոչ միայն բռունցքները, այլև դատարկ գարեջրի շշերն ու այն ամենը, ինչ ձեռքի տակ կպատահեր: Հակամարտության մասնակիցներին ցրելու նպատակով, ոստիկանությունը ստիպված է եղել խլացնող նռնակներ և արցունքաբեր գազ կիրառել: Բացի այդ, 2014թ. Աշխարհի Գավաթին Սան Պաուլոյում հարձակում է իրականացվել նաև Անգլիայի երկրպագուների վրա: Ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդ:

Անձրևը ոստիկանության օգնական

2008-ին Եվրոպայի Ավստրիայում և Շվեյցարիայում անցկացված առաջնության ժամանակ «աչքի ընկան» հյուրերը Գերմանիայից: «Բունդեսթիմի» երկրպագուների հսկայական բանակը ժամանել էրԿլագենֆուրտ` աջակցելու իրենց ազգային հավաքականին Լեհաստանի հետ խաղում: Տարբեր տեղեր բախումներ տեղի ունեցան գերմանացիների և լեհերի միջև, թեև զանգվածային բախումների գործը չհասավ` շնորհիվ ժամանակին ոստիկանության միջամտության: Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 140 մարդ, որոնց մեծ մասը գերմանիայի քաղաքացիներ էին: Նրանց համար Եվրոպայի առաջնությունն ավարտվեց հենց առաջին օրը, քանի որ նրանք արտաքսվեցին երկրից:

Շիշը ոչ մի լավ բանի չբերեց

Գերմանիայում 2006-ին տեղի ունեցած Աշխարհի գավաթի ժամանակ անկարգությունների հեղինակները Անգլիայի երկրպագուներն էին, ովքեր շատ թե քիչ, իրենց հետքն են թողնում յուրաքանչյուր խոշոր միջազգային մրցաշարում: Թագուհու հպատակները Քյոլնում ծեծկռտուք են կազմակերպել: Կոնֆլիկտի պատժառ դարձավ անգլիական երկրպագուներից մեկը, ով բարձրացել էր հուշարձանի վրա և չէր կարողացել ձեռքում պահել ապակե շիշը: Երկրպագուների և իրավապահ մարմինների միջև բախումը տևեց մոտ կես ժամ: Ի վերջո, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Երբ բարը փակվում է


Երկու տարի առաջ, Պորտուգալիայում Եվրո 2004-ի ժամանակ Անգլիայի երկրպագուները հայտնվել էին քրեական լուրերում: Ամենախոշոր բախումներից մեկը տեղի է ունեցել Ալգարվա քաղաքում: Մոտ երկու հարյուր անգլիացի երկրպագուներ անկարգություններ են կազմակերպել և զգալի վնաս են հասցրել: Ըստ ականատեսների, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ տեղական բարերից մեկի սեփականատերերը հրաժարվել են ալկոհոլ վաճառել անգլիացիներին, որոնք արդեն իսկ ալկոհոլի ուժեղ ազդեցության տակ եին գտնվում: Անգլիայի հյուրերի ռեակցիան ադեկվատ չի եղել և ոստիկանություն կանչելու անհրաժեշտություն է առաջացել: Իրավապահների օրենքի պահապանների հետ ծեծկռտուքի արդյունքում 33 մարդ ձերբակալվել է: Նրանք արտաքսվել են Պորտուգալիայից: Մի քանի օր անց, մեկ այլ Անգլիացի երկրպագու դանակի հարվածից մահացել էր: Քանի որ դա տեղի էր ունեցել Մեծ Բրիտանիայի թիմի Խորվաթիայի դեմ տարած հաղթանակից հետո, ապա կասկածի տակ էին հայտնվել խորվաթ երկրպագուները: Սակայն, շուտով պարզվեց, որ սպանությունը մի էմիգրանտ էր կատարել կողոպուտի նպատակով: Բայց դա արդեն այլ պատմություն է, որը ոչ մի առնչություն չունի ֆուտբոլի և ֆան շարժման հետ: