Բավ է պառակտվել
18-05-2015 10:58

ՌԴ հոքեյի հավաքանի մարզիկները չեն արժանացել որևէ պարգևների Աշխարհի առաջնության ժամանակ

ՌԴ հոքեյի հավաքանի մարզիկները  չեն ներառվել Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքանի կազմում: Այն ավարտվել է կիրակի՝ մայիսի 17-ին, Պրահայում, Կանադա-Ռուսաստան (6:1) եզրափակիչ խաղով: Բացի այդ մարզիկները չեն արժանացել նաև որևէ անվանական պարգևի: Հինգ լավագույն մարզիկները որոշվել են առաջնության կազմկոմիտեի կողմից լրագրողների շրջանում անցկացված հարցման ժամանակ եզրափակիչ խաղի ավարտից հետո: Լավագույն հնգյակում ներառվեցին ԱՄՆ հավաքականի դարպասապահ Քոննոր Հելլեբայքը, Շվեդիայի հավաքականի պաշտպան Օլիվեր Էքման-Լարսոնը և կանադացի Բրենթ Բերնսը, ինչպես նաև ֆորվարդներ չեխ Յարոմիր Յագրը, կանադացի Ջեյսոն Սպեցցան և Թեյլոր Հոլլը: Չեխիայի հավաքանի վետերան Յարոմիր Յագրը, ով առաջնության ավարտին հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերայի ավարտի մասին, նաև պարգևի արժանացավ կազմկոմիտեի կողմից որպես աշխարհի առաջնության ամենաարժեքավոր մարզիկը: Առանձին պարգևների են արժանացել նաև իրենց տեսակում անկրկնելի մարզիկները: Ֆինլանդիայի դարպասապահ  Փեք Ռիննեն: Առաջնության ժամանակ ֆինը սահմանել է նոր ռեկորդ այսպես կոչված չոր սերիայի ընթացքում՝ առաջ անցնելով սլովակ Յան Լաշակից:  2004 թվականին  նա խաղաց առանց բաց թողած գոլերի 206 րոպե  26 վայրկյան շարունակ: Լավագույն պաշտպան ճանաչվեց կանադացի Բրենթ Բերնսը, իսկ լավագույն ֆորվարդ՝ նրա գործընկեր Ջեյսոն Սպեցցան, ով դարձավ աշխարհի առաջնության լավագույն հարձակվողը՝  աշխարհի առաջնության 10 խաղում վաստակելով 14 (6+8) միավոր: