Իսպանիայի հավաքականը մի կերպ փրկվել է բնական տարերքից, գրում է eurosport.ru-ն:
Կայծակը հարվածել է ինքնաթիռին, որում ֆուտբոլիստներն ու մարզիչը Բրազիլիայի աշխարհի առաջնությունից են վերադառնալիս եղել:
Միջադեպը գրանցվել է երեկ, երբ իսպանացիներին տեղափոխող ինքնաթիռն արդեն պատրաստվում էր Մադրիդում վայրէջքի:
Ինչպես տեղեկացնում է ավիաընկերության մամլո քարտուղարը, բարեբախտաբար կայծակի հարվածը ինքնաթիռի աշխատանքում ոչ մի խափանում չի գրանցել ու չի վնասել ուղևորներին:
Նշենք, որ աշխարհի առաջնությունում 2010 թ իսպանացիները զբաղեցրել են B խմբում 3-րդ տեղը` պարտվելով Նիդերլանդներին (1:5) և Չիլիին (0:2):