Բավ է պառակտվել
01-12-2016 12:04

Կարլսենը կրկին շախմատի աշխարհի թագավորն է

Նորվեգացի գրոյսմեյստեր Մագնուս Կարլսենը պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 3:1 հաշվով հաղթելով ռուս թեկնածու Սերգեյ Կարյակինին: Տիտղոսային հանդիպումը կայացել է Նյու-Յորքում:

Մոտ 1 մլն եվրո մրցանակային ֆոնդով 55-րդ շախմատային մրցաշարը կայացել է Նյու-Յորքում նոյեմբերի 11-30-ը: Ըստ մրցաշարի կանոնների՝ մրցակիցները պետք է դասական շախմատի 12 խաղ խաղային, սակայն 6:6 հաշվից հետո խաղը շարունակել են թայ-բրեքում, որտեղ ավելի ուժեղ է եղել նորվեգացին: Այդ կերպ նա ինքն իրեն ծննդյան նվեր է մատուցել, քանի որ նոյեմբերի 30-ին Կառլսենը դարձավ 26 տարեկան:

Վերջին մի քանի տարիների ընթացքում շախմատի աշխարհում առաջին համար հանդիսացող Կառլսենը առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսին է արժանացել 2013թ-ին, երբ հնդկական Չեննաե քաղաքում նա հաղթանակ տարավ Վիշվանատան Անանդի նկատմամբ: Իսկ մեկ տարի անց Սոչիում նա կրկին արժանացավ այս տիտղոսին, երբ նորից պարտության մատնեց Անանդին: