Բավ է պառակտվել
02-06-2014 14:54

Կապելլոն հայտարարել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության ՌԴ հավաքականի վերջնական կազմը

Ռուսատանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտնել է Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության վերջնական կազմը: Կիսապաշտպան Պավել Մոգիլևեցը չի ընդգրկվել այդ ցուցակում, սակայն կմեկնի Բրազիլիա թիմի հետ, հաղորդում է ՌԴ ֆուտբոլի ֆեդերացիան իր ապշտոնական կայքում:

ՌԴ հավաքականի ընդլայնված կազմը մայիսի կեսին կրճատվել է 30-ից մինչև 25 մարզիկ: Կրճատված կազմում հայտնվել է Մոգիլևեցը, ում վարձել էր Կազանի "Ռուբինը" Պտերբուրգի "Զենիթից" մինչև 2013/14 թվականների շրջանի ավարտը: Հավբեքը առաջին անգամ հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում սլովակների հետ ընկերական հանդիպման ժամանակ (1:0):

Ռուսաստանի հավաքականի վերջնական կազմը հետևյալ տեսքն ունի.
դարպասապահներ՝ Իգոր Ակինֆեև (ՑՍԿԱ), Յուրի Լոդիգին (Զենիթ), Սերգեյ Ռիժիկով ("Ռուբին"),
պաշտպաններ՝ Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշևիչ, Գեորգի Շչեննիկով (բոլորը ՑՍԿԱ-ից), Վլադիմիր Գրանատ, Ալեքսեյ Կոզլով ("Դինամո"), Անդրեյ Եշչենկո ("Անժի"), Դմիտրի Կոմբարով ("Սպարտակ"), Անդրեյ Սեմյոնով ("Տերեկ"),
կիսապաշտպաններ՝ Իգոր Դենիսով, Ալեքսեյ Իոնով, Յուրի Ժիրկով ("Դինամո"), Ալան Ձագոև (ՑՍԿԱ), Դենիս Գլուշակով ("Սպարտակ"), Ռոման Շիրոկով, Վիկտոր Ֆայզուլին, Օլեգ Շատով ("Զենիթ"), Ալեքսանդր Սամեդով ("Լոկոմոտիվ"),
հարձակվողներ՝ Ալեքսանդր Կոկորին ("Դինամո"), Մաքսիմ Կանուննիկով ("Ամկար"), Ալեքսանդր Կերժակով ("Զենիթ"):

Ռուսաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում կխաղա Հարավային Կորեայի (հունիսի 17-ին), Բելգիայի (հունիսի 22-ին) և Ալժիրի (հունիսի 26-ին) հավաքականների հետ: Ուրբաթ ռուսաստանցիները ընկերական հանդիպում կանցկացնեն Մոսկվայում Մարոքքոյի հավաքականի հետ: