Բավ է պառակտվել
04-11-2016 10:39

Մոուրինյու. «Մխիթարյանը պետք է Մատայից, Լինգարդից ու Մարսիալից ավելի լավ խաղա»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Ֆեներբախչեի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումից հետո, որում նրա թիմը պարտվել է 1։2 հաշվով, գնահատել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը։
«Նա պետք է ավելին անի։ Ամեն ինչ պարզ է։ Այս ակումբում մեր սպասելիքներն ավելի բարձր են։ Այդ դիրքերում խաղացողները շատ են։ Մխիթարյանը պետք է Մատայից, Լինգարդից ու Մարսիալից ավելի լավ խաղա։ Ամեն ինչ այսքան պարզ է։
Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթել, յուրաքանչյուր մարզիչ ուզում է խաղացնել այն ֆուտբոլիստներին, ովքեր, իր կարծիքով, ավելի շատ կօգնեն։ Ես բացառություն չեմ»,- ասել է Մոուրինյուն:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով երկար ժամանակ վերականգնվում էր վնասվածքից, սեպտեմբերի 10-ից հետո առաջին անգամ ասպարեզ դուրս եկավ երեկ «Ֆեներբախչեի» հետ կայացած խաղում՝ խաղավարտից կես ժամ առաջ։