Բավ է պառակտվել
21-11-2015 13:04

ԵԱ. Կանանց մրցաշար. Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները ոչ-ոքի են խաղացել

Իսլանդիայում տեղի է ունենում շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Կանանց մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները ոչ-ոքի են խաղացել: Մեր ընտրանին մոտ է եղել վերջնական հաղթանակին, Լիլիթ Մկրտչյանը երկրոր խաղատախտակի վրա հաղթանակ է տարել, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի են խաղացել: Վերջինն ավարտվել է Էլինա Դանիելյան – Զեյնեփ Մամեդյարովա պարտիան, սեւ խաղաքարերով հանդես եկող Մամեդյարովան կարողացել հաղթանակ տանել 72-րդ քային:

Հայաստան –Ադրբեջան՝ 2:2

Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 8 միավոր եւ գտնվում է 10-րդ տեղում: Առաջատարը Ռուսաստանի ընտրանին է, որն ունի 13 միավոր: