Բավ է պառակտվել
17-11-2015 12:39

Կանանց հավաքականը հաղթել է Անգլիայի թիմին

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի թիմայի առաջնությունում: Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի (2:2) է խաղացել Անգլիայի թիմի հետ:
Լևոն Արոնյանը և Կարեն Գրիգորյանը պարտվել են, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը՝ հաղթել: Այս տուրից հետո տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է անգլիացիներին: Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան ոչ-ոքի են խաղացել, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանն առավելության են հասել իրենց մրցակիցների նկատմամբ: Կանանց հավաքականը 11-րդ տեղում է: