Բավ է պառակտվել
17-08-2016 16:35

Շոգը գրեթե անհնար է դարձնում հետագա ամառային օլիմպիական խաղեր անցկացումը

Արդեն այս հարյուրամյակի վերջում Հյուսիսային կիսագնդում գրեթե ոչ մի քաղաք չի մնա, որտեղ հնարավոր կլինի օլիմպիական խաղեր անցկացնել` հյուծող շոգը անհնարին է դարձնում ցանկացած սպորտային ակտիվություն:

Ամերիկացի գիտնականները մինչև 2085թ. ընկած ժամանակահատվածի կլիմայական փոփոխությունների վերլուծություն են արել: Փորձագետները ուսումնասիրել են կլիմայի փոփոխության համակարգչային մոդելներները, համեմատելով դրանք ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաքների նկարտմամբ ունեցած պահանջների հետ: Մասնավորապես, միջազգային օլիմպիական կոմիտեի կանոնների համաձայն, օլիմպիական քաղաքների բնակչությունը պետք է գերազանցի 600 000 մարդը: Ցանկից բացառվում են ծովի մակարդակից ավելի քան մեկ ու կես կիլոմետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը` օդի նոսրության պատճառով:

Արդյունքում, համակարգիչը բացառել է այնպիսի մեգապոլիսները, ինչպիսիք են Ստամբուլը, Մադրիդը, Հռոմը, Փարիզը կամ Բուդապեշը: Տոկիոն 2020 թ. դեռ կարող է ընդունել Օլիմպիական խաղերը, բայց դա վերջին անգամը կլինի: Մինչև դարի ավարտը Հյուսիսային Ամերիկայում ընդամենը երեք խոշոր քաղաքներ կարող են օլիմպիական դառնալ` Սան Ֆրանցիսկոն, Կալգարին և Վանկուվերը: Արևմտյան Եվրոպայի սահմաններից դուրս 543 քաղաքներից նպատակահարմար կլինեն միայն Սանկտ Պետերբուրգը Կրասնոյարսկը, Բիշքեկը և Ուլան Բատորը: Արևմտյան Եվրոպայիի քաղաքներից ցուցակում հայտնվել են 25 բնակավայրեր, մինչդեռ Լատինական Ամերիկան և Աֆրիկան ամբողջությամբ բացառվում են:

Փոխզիջման կարգով, ուսումնասիրության հեղինակները առաջարկում են ծրագիրից հանել որոշ մարզաձևեր, կամ էլ դրանց անցկացման վայրը տեղափոխել օդափախվող տարածքներ: Ամեն դեպքում, զգուշացնում են նրանք, ի դեմս կլիմայի արագ փոփոխությանը չի կարելի միանալ օլիմպիական մրցավազքին, առանց ռիսկերը հաշվի առնելու: Արդեն հիմա, մարզիկները բախվում են մեծ խնդիրների հետ` 2007 թ. հոկտեմբերին Չիկագոյում Մարաթոնը ընդհատվել էր, քանի որ հարյուրավոր վազորդներ ջերմային հարված էին ստացել: