Բավ է պառակտվել
07-10-2015 12:25

Ծանրամարտ. Իզաբելա Յայլյանը՝ Եվրոպայի(Մ20) առաջնության չեմպիոն

Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների(Մ20) և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: 
Մինչև 20 տարեկան աղջիկների 58 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Հայաստանը ներկայացնող Իզաբելա Յայլյանը: Հայ մարզուհին երկամարտի 194 կգ(88+106) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել՝ իր հիմնական մրցակցին` Ուկրաինաին ներկայացնող Վերոնիկա Իվասյուկին գերազանցելով մեկ կիլոգրամով. 193 կգ (89+104): Բրոնզե մեդալը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Իրինա Բայմուլկինան՝ 186կգ(85+101):