Բավ է պառակտվել
17-02-2016 14:54

Իսպանիայի հավաքականին կարող են հեռացնել Եվրո-2016-ից

Իսպանիայի ազգային մարզական դատարանը կարող է վերսկսել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Անխել Մարիա Վիլյարի նկատմամբ դատավարությունը,- հայտնում է «El Mundo Deportivo»-ն: Վիլյարը մեղադրվել է անօրինական կերպով «Ռեկրեատիվո» ու «Մարինո» ակումբների հաշվին գումար փոխանցելու մեջ: 
ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն, այդ դեպքը դիտարկվում է, որպես ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին երկրի կառավարության կողմից ազդեցություն ունենալու փորձ: 
Եթե Վիլյարին հասցեագրված մեղադրանքները հարուցվեն, ապա Իսպանիան և տեղի ակումբները կարող են հեռացվել միջազգային մրցաշարերից: Այդ դեպքում «կարմիր ֆուրիան» կարող է հեռացվել Եվրո-2016-ից, իսկ տեղի ակումբները` Չեմպիոնների լիգայից ու Եվրոպա լիգայից: 
Այդ գործի պատճառով կարող են հետաձգվել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, որոնք պետք է կայանան ապրիլի 22-ին: Վիլյարի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նկատմամբ քրեական գործի հարուցան պատճառով: