Բավ է պառակտվել
28-07-2016 12:46

Իռալանդական ավիաընկերությունն իր օդանավերից մեկը կոչել է Ռոնալդուի անունով

Իռլանդական ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը իր օդանավերից մեկը կոչել է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի անունով: Այս մասին տեղեկացնում ենք ակումբի թվիթերյան միկրոբլոգից:

Այդպիսով, ընկերությունը շնորհավորել է 31-ամյա ֆուբոլիստին Մադեյրա ինքնավար շրջանում միջազգային օդանավակայանը նրան անվամբ կոչելու կապակցությամբ: Օդանավակայանը հայտնի ֆուտբոլիստի անունով կոչելու որոշումը կայացրել է շրջանային կառավարության ղեկավար Միգել Ալբուկերկը՝ Ռոնալդուի ծննդավայր Ֆունշալ այցելության ընթացքում: Ռոնալդուն Ֆունշալում ապրել է 12 տարի: