Բավ է պառակտվել
23-12-2015 14:24

Բլատերը հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է ֆուտբոլի աշխարհից հեռանալու մասին: «Ես ավարտել եմ ֆուտբոլում իմ աշխատանքը: Այժմ ինձ չեն հուզում անցյալի մասին խոսակցությունները, քանի որ այն ավելի լուսավոր էր, քան իմ ապագան»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահը` հավելելով, որ ֆուտբոլի աշխարհում աշխատել է ավելի քան 40 տարի: «Ես մեր կազմակերպության նկատմամբ հավատս կորցրեցի մայիսի 27-ին, երբ տեղի ունեցավ ԱՄՆ արդարադատության մարմինների միջամտությունը: Այդ օրը նրանք ՖԻՖԱ-ն ներկայացրեցին որպեզ մաֆիոզական խմբավորում»,- նշել է Բլատերը: