Բավ է պառակտվել
17-11-2015 12:27

Մայքլ Ջորդանի սպորտային շապիկը Ջերսիում վաճառվել է 173 հազար դոլարով

Մայքլ Ջորդանի սպորտային վերնաշապիկը բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հերթական մրցաշրջանում վերջին «Չիկագո Բուլս» խաղից հետո վաճառվել է 173 հազար դոլարով: Գնորդի անունը չի հաղորդվում: Մինչև աճուրդի սկիզբը կատարվել է նույնականացման ընթացակարգ, որը հաստատել է որ դա հենց այն սպորտային վերնաշապիկն է որով Մայքլ Ջորդանը, 1998թ ապրիլի 18-ին «Չիկագո» - ի կազմում անց է կացրել «հերթական սեզոնի» իր վերջին խաղը: Սպորտային վերնաշապիկը աճուրդի ժամանակ վաճառված Ջորդանի ամենաթանկ իրն էր: 2013 թ.-ին իր ինքնագրով սպորտային կոշիկները, որոնցով Ջորդանը 1997 թ խաղացել էր NBA-ի առաջնությունում` աճուրդից գնաց 104 հազար դոլարով: Իր պրոֆեսիոնալ կարիերան Ջորդանն ավարտել է 2003 թ: Բրուքլինի տղան «Չիկագո Բուլզ»-ի հետ միասին վեց անգամ դարձել է NBA չեմպիոն, հինգ անգամ ճանաչվել է, հերթական սեզոնի ամենաթանկ խաղացող և վեց անգամ ճանաչվել է NBA եզրափակիչում ամենաարժեքավոր խաղացողը: Բասկետբոլիստը ԱՄՆ հավաքականի կազմում երկու անգամ շահել է օլիմպիական ոսկե մեդալ (1984 թ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ժամանակ և 1992թ. Բարսելոնում):